Վլադիմիր Ժիրինովսկին, Բոնապարտն ու Էյնշտեյնն ընդհանուր արմատներ ունեն
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խորհրդարանական ժողովում հայտարարել է, որ ընդհանուր արմատներ ունի Նապոլեոն Բոնապարտի և Էյնշտեյնի հետ՝ կոչ անելով քաղաքական գործիչներին՝ ուսումնասիրել իրենց արմատները:
«Ես ուսումնասիրել եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ընդհանուր արմատներ ունեմ նրանց հետ», - ասել է Ժիրինովսկին՝ դիմելով ՌԴ նախագահին, անդրադառնալով ամերիկյան լաբորատորիաներում անցկացրած անալիզին:
Ժիրինովսկին ասել է, որ ինքը չի խոսում այն մասին, որ իր անմիջական նախնիները եղել են այդ երկու տղամարդկանց նախնիներում, սակայն, ընդհանուր առմամբ, ըստ ծագման, նրանք ունեն ընդհանուր արմատներ:
«Շնորհակալություն, որ ավարտեցիք Նապոլեոնով»,- Ժիրինովսկու խոսքի վերջում ժպտալով ասել է Վլադիմիր Պուտինը: