Այսօր ՀՀ Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է
ԿՐՊԵՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԺՈՐԺԻԿԻ
(21.04.1965, գ. Արեգ, Թալինի շրջ., Արագածոտնի մարզ, ՀՀ-30.04.1991): 1987-90 սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1990 սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար: 1991 ապրիլին ազերի հրոսակները և խորհրդային զորքերը սկսել են «Կոլցո» գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր: Պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար, ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշ-կովին: Զոհվել է Գետաշենում: Թաղված է Արեգ գյուղում, որտեղ կանգնեցված է հուշակոթող: ՀՅԴ անդամ (1990): Նրա անունով են կոչվում դպրոց Արեգ գյուղում և Կովսական քաղաքում (Քաշաթաղի շրջ., ԼՂՀ), փողոց' Թալինում, լսարան ԵՊՀ պատմության ֆակուլտետում, սահմանվել է նրա անվան կրթաթոշակ: Լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Թաթուլ» գրքույկը: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «ՀԱՅՐԵՆԻՔ» շքանշանով:
Մայր Հայաստան զինվորական թանգարան ֆեյսբուք: