Վրաստանի ԳԴ-ը մեկնաբանել է Սաակաշվիլի հարցաքննությունը
Վրաստանի Գլխավոր դատախազ Գեորգի Բադիաշվիլին արել է առաջին մեկնաբանությունները` կապված Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի հետ: Այս մասին հայտնում է apsny.ge-ն:
«Ցավոք սրտի, Միխեյիլ Սաակաշվիլին չի ներկայացել հարցաքննության դատախազություն և չի կատարում իր քաղաքացիական պարտքը: Բայց ես ցանկանում եմ հասարակությանն ասել, որ դա շատ է խանգարում հետաքննությանը, քանի որ մենք այդպիսով դժվար կարող ենք բացահայտել իրավիճակն ու կատարել ճիշտ եզրակացություն»,- ասել է Գլխավոր դատախազը: