ՍՄՆ-ի կոնգրեսականները հրաժարվել են հանդիպել Տիմոշենկոյի հետ
Ուկրաինացի լրագրող Մուստաֆա Նայեմայի խոսքով` Ուկրաինայի նախկին վարչապետ և նախագահի թեկնածու Տիմոշենկոյի այցը ԱՄՆ պետք է կայանար ապրիլի 23-ին: Տիմոշնեկոն պետք է Վաշինգտոնում լիներ չորեքշաբթի օրը, որպեսզի հանդիպեր ամերիկացի քաղաքական գործիչների հետ:
Սակայն քաղաքական գործիչներից ոչ մեկը չի հաստատել Տիմոշենկոյի հետ հանդիպման մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն` հղում անելով «Громадьского ТВ»-ին:
Ուկրաինացի լրագրողի խոսքով` այս տեղեկատվության մասին նա գիտի անհայտ աղբյուրների կողմից, որոնց անունները հայտնի չեն: Սակայն, «Батькивщина» հաստատել է, որ հանդիպումը կայանալու է:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Տիմոշենկոն ռազմական օգնություն էր խնդրել ԱՄՆ-ի` երկրի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով: