Մահապատժի նոր ալիք Սաուդյան Արաբիայում
Սաուդյան Արաբիայի դատարանը մահապատժի է ենթարկել 5 մարդ, ովքեր անմիջական կերպով կապ են ունեցել 2003 թվականին` մահապարտների պայթեցման հետ:
Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ների փոխանցմամբ` մոտ 37 մարդ ստացել է 3-5 տարվա ազատազրկում: Վերջիններս մեղադրվում են Ռիյադե քաղաքում կազմակերպված ահաբեկչական գործողության մեջ, որի ժամանակ մահացել էին տասնյակ անմեղ մարդիկ:
Այս դեպքերից հետո` քաղաքում սկսվել էին հարձակումներ ենթադրյալ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ: Շատերն այդ ժամանակ դարձան փախստական, որոնք հիմնականում հաստատվեցին Եմենում: