Հայտնի է Սիրիայի նախագահական ընտրությունների անցկացման օրը
Սիրիայի պառլամենտի խոսնակը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին, չնայած այն հանգամանքին, որ երկրում արդեն 3 տարի է, ինչ քաղաքացիական պատերազմ է:
Այս մասին հայտնում է BBC-ն:
Մոհամմադ Ջիհադ ալ-Լախամն այդ մասին հայտարարել է Դամասկոսում: Նախորդ շաբաթ նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել էր, որ իշխանական ուժերն արդեն առավելություն ունեն սիրիական կոնֆլիկտում:
Սիրիայում ընթացքող քաղաքացիական պատերազմի ընթացքում ավելի քան 150 հազար մարդ սպանվել էր, իսկ միլիոնավոր մարդիկ ստիպված էին եղել լքել իրենց բնակավայրերը: