Ռուսաստանին շատ դժվար կլինի Ուկրաինայում կանխել քաղաքացիական պատերազմը. Լավրովի համարձակ հայտարարությունները
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Մոզամբիկի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ, որ Ռուսաստանին շատ դժվարի կլինի Ուկրաինայում կանխել քաղաքացիական պատերազմը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով ИТАР-ТАСС-ին:
«Նա, ով գիտակցաբար գիծը տանում է դեպի քաղաքացիական պատերազմ` գուցե հույս ունի, որ կարող է իրավիճակը հրահրել և փոխել իրերի դասավորութունը, ինչպես նաև զբաղվել արյունալի կոնֆլիկտներով և հանցագործ քաղաքականությամբ»,- հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ-ն ծիծաղելի է համարել նաև կոնֆլիկտի գոտիներում ռուսական զենքի առկայության փաստը:
«Մեզ անհանգստացնում են Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող դեպքերը և թե ինչպես են իրենց պահում եվրոպական երկրները: Բոլորը մեղադրում են Ռուսաստանին: Դա պարզպես ծիծաղելի փաստ է»,- ասել է Լավրովը: