Արգենտինական կիսամարաթոնի դափնեկիրը մահացել է պատվո հարթակին կանգնած
Արգենտինայում 21 կմ թեթևաթլետիկ վազքի հաղթողը մահացել է հենց պատվո հարթակին կանգնած, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել արգենտինական Կորդովա ծայրմասում, որտեղ անցկացվում էր կիսամարաթոն` 500 վազորդների մասնակցությամբ:
27-ամյա սիրողական մարզիկը մրցանակների հանձնման ժամանակ հանկարծակիորեն իրեն վատ է զգացել և մահացել` չնայած իրեն վերակենդանացնելու փորձերին:
Ինչպես լրագրողներին ասել է միջոցառման կազմակերպիչներից Հասինտո Պրադոն, ամբողջ մրցավազքի ընթացքում ներկա է եղել Շտապօգնության ծառայության 3 մեքենա, որոնցից մեկը գտնվել է հենց եզրագծին, սակայն բժիշկնեերը չեն կարողացել ոչինչ անել:
Հանգամանքները պարզվում են: