Ժնևյան համաձայնագրին առաջին հերթին Կիևը չի հետևում. Լավրով
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Մոզամբիկի գործընկերների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ժնևի համաձայնագրի դրույթներն առաջին հերթին չեն կատարվում Կիևի իշխանությունների կողմից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով ИТАР-ТАСС-ին:
Լավրովի խոսքով` ժնևյան համաձայանգրի դրույթների իրականացման ժամկետները պետք է անհապաղ սահմանվեն: Ուկրաինան, սակայն, ոչինչ չի անում ճգնաժամի թեթևացման համար:
«Կիևի իշխանությունները ոչինչ չեն անում, անգամ մատը մատին չեն տալիս, որպեսզի անեն մի բան` այդ ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար»,- հայտարարել է Լավրովը:
Հիշեցնենք, ԵԱՀԿ առաքելությունը ուկրաինայում ևս կարծում է, որ անջատողականները երկրի արևելքում չեն կատարում Ժնևյան համաձայնագրի պայմանները: