Աստղային անգրագիտություններ շարքից
Պարապությունից ընկել եմ հայ այսպես ասած «շոու բիզի» դեմքերի կենսագրություններն եմ փորփրում: Եվ այսպես` ԿԱՄՈ-ի կենսագրության մեջ էսպիսի տողեր եմ գտել. «18 տարեկանում գնում է ծառայելու հայկական բանակում»: Չգիտեմ ինքն է ցուցում տվել ,որ այդպես գրեն կամ չէ, բայց սովորաբար գրվում է` « ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում» կամ «չի ծառայել»: Ասեմ, բանակում ծառայած լինելը բացառիկ ձեռքբերում կամ հաջողություն չի, ոչ էլ եզակի նվաճում, այլ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու պարտքը սեփական ժողովրդի ու պետության առաջ: Թեև, ով իմանա, գուցե Կամոյի համար բանակն իրոք ձեռքբերում է եղել ու ծառայությունն այնքան հագեցած, բուռն ու փոթորկալից է անցել, որ .....
Ամեն դեպքում հակված եմ մտածելու, որ այս վրիպակը իր մեղքով չէ, քանի որ մի քանի այլ անգրագիտություններ էլ կան, ինչպես օրինակ'
Գրքե՞ր … ժամանակ չունի:
Կինո՞…. Օզոն, Ալմադովար, Ֆոն Թրիեր:
Երաժշտությո՞ւն… Մադոննա, Գագա, Սոնա Շահգելդյան (շատ է սիրում էդ աղջկան):
Սիրած քաղաքները՝ Նյու Յորք, Փարիզ, Լոնդոն:
ՈՒտեստ՝ բաստուրմայով ձվածեղ:
Կինո բաժնում ճշտեք ռեժիսորների անուններ պիտի գրեք թե ֆիլմերի վերնագրեր, նույնն էլ երաժշտություն բաժնում' ըստ ժանրերի թե ըստ կատարողների ու նշեք ասենք սիրած երաժիշտներ կամ երաժիշտ կատարողներ, սիրած կինոռեժիսորներ կամ սիրած ֆիլմեր կամ թեկուզ նախընտրած երաժշտական ժանրեր կամ ոժեր .... Մի խոսքով կարելի է չէ մի քիչ գրագետ կազմել նման անկետաները: «ԴԱՐ-21» հեռուստաընկերությունը կարծեմ այս առումով ունի անելիք այս կարգի վրիպակներն ու անգրագիտություններն ուղղելու: