Անջատողականները երկրի արևելքում չեն կատարում Ժնևյան համաձայնագրի պայմանները. ԵԱՀԿ առաքելությունը Ուկրաինայում
ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները Ուկրաինայում պատրաստ չեն հաստատել այն լուրը, որ բողոքականները լքել են մի շարք ադմինիստրատիվ կառույցներ Դոնեցկի շրջանում: Այս մասին հայտնել է երեկ առաքելության մամլո ծառայության ղեկավար Մայքլ Բոցյուրկիվը: Նրա խոսքերով` վերջին 48 ժամվա ընթացքում ստացվել են ոչ հաստատված լուրեր, որ շենքերում գտնվող անձինք լքել են այդ տարածքները միակողմանի կարգով, գրում է Ինտերֆաքսը:
Դրա հետ մեկտեղ Բոցյուրկիվը շեշտել է, որ դիտորդներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստանան այս դեպքերի հաստատումը:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի իշխանությունների կողմից զարգացմանը, մենք նկատել ենք այնպիսի քայլեր, ինչպիսիք են հակաահաբեկչական գործողությունների կանգնեցում, և շահագրգռված կողմերի միջև երկխոսության անցկացում այնպիսի հարցի շուրջ, ինչիսին է ապակենտրոնացումը»,- ասել է Բոցյուրկիվը:
Ավելի վաղ "Эхо Москвы"-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ առաքելության ղեկավարը Դոնեցկում` Կլաուս Ցիկկիլենսը, ասել էր, որ ԵԱՀԿ-ն դեռ չունի կոնֆլիկտում ՌԴ ներխուժման ապացույցներ, բայց կան նշաններ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելությունը հետևում է Ուկրաինայում Ժնևյան համաձայնագրի պայմանների կատարմանը, սակայն դեռ, ինչպես նշում են դիտորդները, նրանք առաջընթաց չեն տեսնում այդ պայմանների լիարժեք կատարման հարցում: