Մոսկվայում դանակահարել են թուրքի
Մոսկվայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել` Թուրքիայի քաղաքացու դանակահարության հետ կապված:
Անծանոթ անձը թուրքին դանակահարել է «Сокольники» կոչվող այգում: Այս մասին հայտնում է Polit.ru-ն` հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը` ապրիլի 20-ին: Վերջինս 36 տարեկան էր և տեղափոխվել էր Մոսկովայի հիվանդանոց` վնասված գլխով և դանակի բազմակի հարվածներով: Բժիշկները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ վերջինիս մոտ վնասվել է թոքը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրնեսգրքի 111-րդ հոդվածով. «Առողջությանը կանխամտածված վնասի հասցնում»: