Ռուսաստանը ղազախներին մեղադրել է ֆաշիզմի մեջ
ՌԴ ԱԳՆ հույս ունի, որ Ղազախստանի իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն` Ադոլֆ Հիտլերի մասին ԶԼՄ-ներից մեկում կատարված հրապարակման հետ կապված:
«Աստանայում մեր դեսպանատունը դեռ ապրիլի 18-ին բողոքի նոտա էր հղել Ղազախստանի ԱԳՆ-ին: Մասնավորապես` նշվում է, որ հրապարակման մեջ սխալ մեկնաբանություն է կատարվել` կապված Ղազախստանի տարածքի հետ, ուստի կոչ ենք անում համապատասխան գնահատականի արժանացնել այդ փաստը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Մեկնաբանություններում, մասնավորապես, ասվում է, որ Ղազախստանն արդեն տվել է իր մեկնաբանությունը ամսագրի այդ համարի հետ կապված: Դրանում նկատվել են սահմանադրական նորմերի խախտումներ: Ենթադրվում է, որ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Անիզ Ադամ» կոչվող ամսագրի ապրիլյան համարում Ադոլֆ Հիտլերի անհատի մասին որոշակի հրապարակում է եղել, որտեղ համակրանք է ցուցաբերվել ֆաշիստական գաղափարախոսության հանդեպ: Ռուսաստանն այդպիսով ղազախներին մեղադրել է ֆաշիզմի մեջ: