Այսուհետ ՌԴ-ում միգրանտները պետք է քննություն հանձնեն. վերջիննես պետք է լավ տիրապետեն ռուսերենին և Ռուսաստանի պատմությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` միգրանտները պետք է հանձնեն քննություն: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Օտարերկրացիները պետք է լավ իմանան ռուսերեն, Ռուսաստանի պատմություն, ինչպես նաև տիրապետեն սահմանադրական կարգին: Քննությունները հանձնելուց հետո վերջիններս կստանան սերտիֆիկատ:
Այն օտարերկրացիները, ովքեր ՌԴ-ում ապրելու իրավունք էին ստացել մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, պարտավոր են հատուկ փաստաթուղթ ներկայացնել, որը կհաստատի, որ իրենք լավ ռուսերեն, Ռուսաստանի պատմություն գիտեն և տիրապետում են սահմանադրական կարգին:
Բացառություն կկազմեն միայն բարձր որակավորում ունեցող միգրանտները: