ՄԱԿ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցչին թույլ չեն տվել Երուսաղեմում մասնակցել Սուրբ կրակի արարողությանը
ՄԱԿ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում` Ռոբերտ Սերրին, բարկացած մեղադրանքներ է թափում իսրայելական ոստիկանության հասցեին` հայտարարելով, որ իրեն և այլ օտարերկրյա դիվանագետների անօրինական կերպով թույլ չեն տվել մասնակցել Սուրբ կրակի պատարագին Իսրայելի «Աստծո դագաղ» կոչվող վանքում , գրում է NEWSru Israel-ը:
Սերիի վարկածով` նրան մի շարք դիվանագետների հետ Իտալիայից, Նիդերլանդներից և Նորվեգիայից վանքին մոտենալիս կանգնեցրել են ոստիկանները` ասելով, թե գործում են համապատասխան հրամանի , որն է թույլ չտալ նրանց մուտքը վանք, իսկ երբ Սերրին պահանջել է կանչել ղեկավարությանը, նրա պահանջը ուղղակի արհամարհվել է: Reuters-ի տվյալներով` ոստիկանը Սերրիի այն հայտարարությանը, թե ինքը ՄԱԿ գլխավոր քարտուցար Պան Գի Մունի առաքյալն է, պատասխանել է կարճ ու կոնկրետ` «Եվ ինչ... »:
Ինքը Սերրին գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ոստիկանների գործողությունների պատճառով վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, քանի որ մարդկանց ամբոխը սեղմել էր նրան մետաղական ցանկապատերին, որի արդյունքում առաջացել էր նեղվածք, հրմշտոց: Հատուկ ներկայացուցիչը մեղադրել է իսրայելական անվտանգության մարմիններին անթույլատրելի պահվածքի մեջ և պահանջել հարգանք կրոնական ազատության նկատմամբ: