Ես 16 տարեկան եմ և այս տարիքիս արդեն հասցրել եմ երկու անգամ ինքնասպանության փորձ կատարել
Ես 16 տարեկան եմ և այս տարիքիս արդեն հասցրել եմ երկու անգամ ինքնասպանության փորձ կատարել, սակայն հետո զղջում եմ արածիս համար: Շատ խնդիրներ ունեմ թե՛ անձնական, թե՛ առողջական:
Խնդրում եմ ասեք, հնարավոր է հոգեկան շեղումներ ունենամ այսպիսի քայլեր անելուց հետո:
Այն փաստը, որ դուք արդեն երկու անգամ ինքնասպանության փորձ եք արել խոսում է նրա մասին, որ Ձեզ մոտ արդեն իսկ առկա են հոգեբանական լուրջ խնդիրներ: Հոգեկան շեղում բառակապակցությունն այստեղ այնքան էլ տեղին չէ:
Այդ պատճառով, ես Ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման այցելել հոգեբան խորհրդատուի, ով կօգնի ազատվել ինքնասպանության մտքերից ու մղումներից նաև հաղթահարել անձնական խնդիրները: Դրան զուգահեռ, կարծում եմ, որոշակիորեն կբարելավվի նաև Ձեր առողջական վիճակը:
Պատասխանեց հոգեբան Մանե Հակոբյանը
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.doctors.am/am/consult/open?&id=11276