Ֆինլանդիայում ինքաթիռի անկման արդյունքում զոհերի թիվը հասել է 8-ի
Ֆինլանդիայում զոըհերի թիվը պարաշյուտիստներով ինքնաթիռի անկման արդյունքում հասել է 8-ի, ևս երեքը տուժել են, հաղորթում է AP-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յամիյարվի տեղամասոի օդանավակայանում ինքնաթիռի անկման արդյունքում 3 մարդ է մահացել և 5-ը անհայտ կորել: Վերջին տվյալներով` ընդհանուր առմամբ ինքնաթիռում գտնվել է 11 մարդ, որոնցից երեքին հաջողվել է լքել ինքնաթիռը` օդապարիկների միջոցով, նրանք գտնվուևմ են հիվանդանցում: Թռիչքի մյուս մասնակիցների մնացորդները գտնվել են այրված ինքնաթիռի մասնիկների մեջ:
Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն: