Այն, որ «ընդդիմադիր» ասվածը նույնպես գոյություն չունի մեր երկրում դա հաստատ
Ուզում եմ հերթով հիշեցնել մեր «ըդդիմադիր»քառյակի քայլերը առանձին-առանձին: ԲՀԿ` ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, և չի կարող լինել, սա ասել է անձամբ իրենց առաջնորդը Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններից հետո: ՀԱԿ' նրանց ղեկավարն անձամբ շեշտեց, որ 67 տարեկան է, և չի ուզում առաջադրվել այլևս, և հանկարծ, երբ նա դարձավ 69 տարեկան որոշեց, որ ամեն դեպքում կարող է? ՀՅԴ' նրանց առաջնորդը նախագահի հրամանով հիմա դեսպան է նշանակվել Գերմանիայում: Ժառանգություն' թվում էր թե ժողովրդի կողքին մինչև վերջ կկանգնեն, արդյունքում? արդյունքում ժողովրդի կողքին ոչ ոք էլ չկանգնեց:
Հ.Գ. Ես չեմ արդարացնում ներկա իշխանությանը' ավելին քննադատում եմ, բայց այն, որ «ընդդիմադիր» ասվածը նույնպես գոյություն չունի մեր երկրում դա հաստատ:
Նիկոլայ Չերենկո, Ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/nikolay.cherenko