Գազավորված ըմպելիքները գիրացման պատճառ
Գազով ըմպելիքների օգտագործումը վտանգավոր է և լրջորեն կարող է վնասել առողջությանը: Ֆրուկտոզի, արհեստական քաղցրացնող նյութերի և շաքարային սպիրտի մեծ քանակությունը փոխում է աղիների միկրոֆլորան, ինչն էլ խաթարում է մետաբոլիզմի աշխատանքը և հագեցած լինելու ազդակները:
Գիտնական Ամանդա Փեյնի գլխավորությամբ իրականացված գիտափորձի ժամանակ մանրամասն ուսումնասիրվել է մարդու օրգանիզմում գազային ընպելիքի ազդեցությունն ու առաջացրած պրոցեսները: Մարսողության պրոցեսի ընթացքում շաքարի քանակի ավելացման պատճառով բակտերիաներն սկսում են ավելի շատ թթու արտադրել և ավելի թույլ ազդանշան են տալիս հագեցածության մասին: Դա սպառնում է քաշի ավելացմանը:
Բացի այդ, թթուները կարող են առաջացնել լուրջ նախադրյալներ' ինսուլտի, դիաբետի երկու տեսակների, սրտի իշեմիկ հիվանդությունների համար: Գիտափորձը ցույց է տվել, որ գազային ըմպելիքի օրական 2 և ավելի չափաբաժինը իրանի շրջագիծը 10 տարվա ընթացքում ավելացրել է հինգ անգամ: