Պատրիարք Կիրիլը Սուրբ Զատկի կապակցությամբ հիվանդ երեխաներին նվիրել է տիեզերական դասընթացների մարզիչ-սարքեր
Ինչպես հայտնի է, Ռուսաստանում ևս, ինչպես և Հայաստանում, այս անգամ Սուրբ Զատիկը տոնվեց ապրիլի 20-ին: Ահա Մոսկվայի և Ռուսիո պատրիարք Կիրիլը եկել էր կիսելու զատկական ուրախությամբ առաջիհն հերթին նրանց հետ, ով իրոք դրա կարիքն ունի: Նա նվերներով ճանապարհվեց դեպի մանկական պսիխոնեվրոլոգիայի մայրաքաղաքային Գիտափորձարարական կենտրոն , որտեղ օգնություն է ստանում մոտ 500 երեխա` նյարդային համակարգի և հենաշարճական ապարատի պաթոլոգիաներ ունեցող :
Հետևելով, թե ինչպես են երեխաները մարզվում սարքավորումների վրա, և իմանալով, որ նրանց օրական մինչև 10 նման վարժություն է սպասվում, պատրիարքը ամբողջ հիվանդանոցին նվիրել է բարձր տեխնոլոգիաների մարզիչ-սարքեր, որոնք կիրառվում են տիեզերագնացության մեջ, որպեսզի հաղթահարվեն անկշռության բացասական կողմերը: