Միշել Օբաման կխաղա 2 հեռուստասերիալում
ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման, մայիսին կխաղա «Нэшвилл» հեռուստասերիալում:
«Нэшвилл»-ը երաժշտա-դրամատիկ սերիալ է: Ըստ սյուժեի, Միշել Օբաման կմասնակցի բարեգործական համերգի, որը կազմակերպված է` ի պատիվ զինվորականների և վետերանների:
Ֆիլմում պատվավոր հյուր կլինի նաև երգչուհի Կելլի Պիկլերը: Առաջին սերիան կհեռարձակվի մայիսի 7-ին:
Այս սերիալը առաջինը չէ, որում խաղում է առաջին տիկինը:
Ապրիլի 24-ին կհեռարձակվի հումորային սերիալ, որտեղ խաղում է նաև Միշել Օբաման, այս մասին գրում է ЕНСКИЙ МИР-ը: