Սլավյանսկում անկարգություններից հետո զինյալ ջոկատայինների ղեկավարը խնդրում է ՌԴ-ին ուղարկել խաղաղապահ ուժեր
«Ժողովրդական քաղաքապետ» և Սլավյանսկի զինյալ ջոկատայինների ղեկավար Վյաչեսլավ Պոնոմարյովը դիմել է ՌԴ իշխանություններին` խնդրանքով ուղարկել երկիր խաղաղապահ ուժեր` Ազգային գվարդիայից և Աջակողմյաններից պաշտպանության համար:
«Սպանում են մեր եղբայրներին: Նրանք մեզ հետ չեն խոսում, նրանք պարզապես սպանում են », — աել է Պոնոմարյովը հրատապ մամուլի ասուլիսին` Սլավյանսկի ծայրամասում գիշերային անկարգությունների հետ կապված:
Ինչպես հստակեցրել է Պոնոմարյովը, «այսօր քաղաքն ապրում է պաշարման դրությունում` վախով Աջակողմյաններից», որից պաշտպանել կարող է միայն ՌԴ-ն: Ուստի նա որոշել է դիմել ՌԴ նախագահին` խնդրանքով ուղարկել Դոնեցկ և Լուգանսկ իր խաղաղապահ ուժերին:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր Սլավյանսկում երկու հրազենային միջադեպ է տեղի ունեցել, զինյալների խոսքերով' հարձակում է տեղի ունեցել քաղաք մուտք գործելիս փայտաշեն անցակետի վրա: