Բաղդադում ահաբեկչության զոհ է դարձել երեք մարդ
Բաղդադի հյուսիսում պայթյունի արդյունքում մահացել է երեք մարդ, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը, գրում է newsrumber.ru-ն:
«Բուհի տարածքում ահաբեկիչը ռումբ է պայթեցրել, որի արդյունքում երեք մարդ զոհվել էր, իսկ ինը` ստացել ծանր մարմնական վնասվածքներ»,- գրվում է մալո հաղորդագրությունում:
Ինչպես պարզաբանել են Բագդադի ոստիկանությունից, մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ռումբը բարձրագույն ուսումնական հաստատություն մուտք գործելիս: Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կրակել ևս մեկ մահապարտի և զինված տղամարդու, երբ նրահնք մոտենում էին շենքին, գրում է Ինտերֆաքսը: