Ակսյոնովը Ղրիմի թաթարներին առաջարկել է հեռանալ թերակղզուց
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ղրիմի նահանգապետ նշանակված Սերգեյ Ակսյոնովը պրովակացիա է անվանել Ղրիմի թաթարների կողմից Սիմֆերոպոլի մզկիթի վրա ուկրաինական դրոշի բարձրացումը:
Այս մասին նա գրել է թվիթերի իր էջում: Բացի այդ Ակսյոնովը առաջարկել է Ղրիմի թաթարներին լքել թերակղզին, եթե նրանց ինչ որ բան ձեռք չի տալիս:
Հիշեցնենք, ավելի վաղ Ակսյոնովը այտարարել էր, որ Ղրիմը Ուկրաինայի հարավ-արևելյան բնակիչներին չի թողնի դժբախտության մեջ: