Յանուկովիչի փոքր հայրենիքում ինչ-որ տեղ են անհետացել բոլոր անջատողականները
Յանուկովիչի փոքր հայրենիքում` Դոնեցկի շրջանի Ենակիեվո քաղաքում, այսօր` կիրակի, հանկարծ անհետացել են գբոլոր անջատողականները, և կատարողական կոմիտեի դատարկ շենքն ինքն իրեն ազատ է արձակվել, գրում է տեղական «30 օր» թերթը:
Անջատողականները զավթել էին շենքը մեկ նշաբաթ առաջ` ապրիլի 13-ին:
Դեռ երեկ շենքի վրա ծածանվում էին անջատողական «Դոնեցկի հանրապետություն» կազմակերպության դրոշներ, բայց այսօր այդ դրոշների փոխարեն արդեն Ուկրաինայի դրոշն է: Շենքում, ինչպեձս գրում է թերթը, առավոտյան ոչ ոք չի եղել: