Լեհաստանն ԱՄՆ-ից ռազմական ուժեր է խնդրում
Լեհաստանն առաջարկել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի դեպքերի հետ կապված իր տարածքում տեղակայել ամերիկյան զորքեր, այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ Washington Post թերթին տված հարցազրույցում:
Նախարարն ասել է, որ ինքն արդեն քննարկել է հարցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար Ֆիլիպ Բրիդլավի հետ:
Լեհաստանը կարծում է, որ ՆԱՏՕ-ին 15 տարի անդամակցելու փաստը արժանի է, որ իրենց անվտանգությունն ապահովված լինի:
«Ամերիկյան ռազմական բազա կա ՄԵծ Բրիտանիայում, Գերմանիայում, և Իտալիայում, Թուրքիայում, Իսպանիայում, և միայն մի փոքր մաս` Լեհաստանում»,-ասել է նախարարը, գրում է ИТАР-ТАСС-ը: