Պեսկովը անհեթեթություն է համարում Պուտինի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին հայտարարությունը
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բրիտանական թերթի հայտարարությունը անհեթեթություն է համարում. այն է` ԱՄՆ-ն հնարավոր է անձնային պատժամիջոցներ կիրառի Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
Times-ը, վկայակոչելով որոշ աղբյուրների, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Պուտինի նկատմամբ, եթե ռուսական զորքերը մտնեն Ուկրաինայի տարածք:
Հոդվածում նշվում է նաև Պուտինի՝ Շվեյցարական բանկում 40 մլրդ. դոլար ունենալու փաստը:
Այս հայտարարությունը, ըստ Պուտինի մամուլի քարտուղարի՝ անհեթեթություն է: «Վախենալու ոչինչ չկա, այս առիթով կարելի է միայն ուրախանալ»,- ասել է նա: