Բակո Սահակյանը մասնակցել է Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված Սուրբ պատարագին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և մասնակցել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված Սուրբ պատարագին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։