Արևելյան Ալժիրում սպանվել է 11 զինվոր
Ապրիլի 20-ին զինված գրոհայինների հարձակումից արևելյան ալժիրում սպանվել է Պետական բանակի 11 զինվոր, հայտնում են իշխանությունները:
Դեպքը պատահել է, երբ զինվորները վերադառնալիս են եղել հրամանը կատարելուց հետո:
Ինչպես հայտնում են տեղական դիտորդները արյունալի հարձակման հետևում կարող են կանգնած լինել ծայրահեղական խմբի «Ալ-Քաիդ»-ի անդամները, ովքեր մինչև օրս թաքնվում են Կաբիլիի անտառապատ և լեռնային շրջաններում, գրում է ИТАР-ТАСС-ը: