Հայտնաբերվել է դի
Ապրիլի 20-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են պահակակետի դուռը և հայտնաբերել 1939 թ. ծնված Ս. Փ.-ի դին: