Մեքսիկայի հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել դժբախտ պատահար
Մեքսիկայի հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Կործանվել է Hawker 800 մակնիշի ինքնաթիռը, որն ունեցել է երկու շարժիչ: Պատահարի հետևանքով մահացել է 9 մարդ և վիրավորվել ևս 3 - ը:
Վթարը տեղի է ունեցել Կոաուլիա նահանգի վարչական կենտրոն Սալտիլյո քաղաքում: Hawker 800 - ն ընկել է ձեռնարկություններից մեկի մոտ, որն այդ պահին աշխատելիս չի եղել:
Պատահարի հետևանքով կա նաև անհետ կորած 2 մարդ: Itar Tass - ի հաղորդմամբ, զոհերի թվում են նաև տեղացի ռադիոհաղորդավար Անտոնիո Դավիլան՝ կնոջ և իրենց միակ որդու հետ: