Ամերիկյան դատարանը բռնագանձել է Մանհեթենում գտնվող 36 - հարկանի երկնաքերը
Ամերիկյան դատարանը բռնագանձել է Մանհեթենում գտնվող 36 - հարկանի երկնաքերը: Այն պատկանում էր «Ալավի» հիմնադրամին: ԻԻՀ իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել ամերիկյան դատարանին:
BBC -ի հաղորդմամբ, բռնագրավման առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ շենքի սեփականատերերը փոխանցել են գումարներ դրա վարձակալության դիմաց իրանական «Melli Iran» բանկին:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, քանի որ ԱՄՆ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցներ են գործում, նման փոխանցումներն անօրինական են:
Շենքի վաճառքից ստացված գումարները կփոխանցվեն ահաբեկչությունների զոհերի հարազատներին, որոնց կազմակերպման մեջ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին: