Խլե´ք քրիստոնեությունից դժոխքի հանդեպ եղած սարսափը
1-Խլե´ք քրիստոնեությունից դժոխքի հանդեպ եղած սարսափը, և դուք կխլեք նրանից հավատը: Դենի Դիդրո
2-Եկեղեցին մշտապես պատրաստակամություն է հայտնում տրամադրել դրախտային բարիքներ կանխիկ դրամի դիմաց: Ռոբերտ Ինգերսոլ
3-Աստվածաշնչի ընթերցումից առաջացած ոգեշնչումը համեմատական է ընթերցողի տգիտության աստիճանին: Ռոբերտ Ինգերսոլ
4-Բարի աստվածը պիտանի է աղքատներին: Ով ոչինչ չունի, բարի աստված ունի: Վիկտոր Հյուգո
5-Քրիստոնեությունը ստրուկների կրոն է: Սոմերսեթ Մոեմ
6-Կրոները նման են լուսատիտիկների. որպեսզի լուսավորեն, նրանց անհրաժեշտ է խավար: Արթուր Շոպենհաուեր
7-Մարդիկ ծնվում են մաքուր էությամբ, և միայն հետո հայրերը նրանց դարձնում են եբրայացիներ, քրիստոնյաներ կամ արևապաշտներև: Սաադի
8-Հեթանոսներն աստվածացրել են կյանքը, քրիստոնյաներն աստվածացրել են մահը: Աննա Ստալ
9-Աստված միշտ ստվարաթիվ գումարտակների կողմն է: Ֆրանսուա Վոլտեր
10-Մարդուն ընդունում են եկեղեցու գիրկը նրա համար, որ նա հավատում է, իսկ վռնդում են նրա համար, որ նա իմանում է: Մարկ Տվեն
11-Կրոնի համար միայն սուրբն է ճշմարիտ, փիլիսոփայության համար միայն ճշմարիտն է սուրբ: Լյուդվիգ Ֆոյերբախ:
Սվետլաննա Մարգարյան. ֆեյսբուք