Տոսկանա քաղաքի աշակերտները դեմ են, որ իրենց ավարտական երեկոյին ներկա գտնվի Միշել Օբաման
ԱՄՆ Տոպիկա քաղաքի որոշ դպրոցականներ և նրանց ծնողները դեմ են, որ դպրոցական ավարտական երեկույթին ներկա գտնվի ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման: BBC - ի հաղորդմամբ, ըստ կանզասցիների՝ Օբամայի ներկայությունը կարող է անդրադառնալ աշակերտների հարազատների ներկայության թվի վրա:
Որոշ աշակերտներ ու նրանց ծնողներ հայտարարել են, որ պատրաստ չեն նման կարևոր օրը զոհաբերությունների գնալ հանուն առաջին տիկնոջ ելույթը լսելու: Նույն աղբյուրի հաղորդմամբ, ենթադրվում էր, որ Միշել Օբաման ելույթ կունենար 8 հազարանոց հանրության առջև դպրոցներում ռասայական խտրականության արգելման հարցի շուրջ:
Դպրոցական շրջանի ներկայացուցիչը աշակերտների զայրացած բարեկամներին կոչ է արել խուճապի մեջ չընկնել: