Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք...

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քչիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով

(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 20 ապրիլի, 2014 թ.)

«Ես եմ լոյս աշխարհի, որ գայ զկնի Իմª
ընդ խաւար մի գնասցէ, այլ ընկալցի զլոյսն կենաց»
(Յովհ. Ը 12):

Սիրելի հավատավոր զավակներ ի Հայրենիս և ի Սփյուռս,

Մեր Տիրոջ' Հիսուս Քրիստոսի հրաշազարդ Սուրբ Հարության տոնը հուսառատությամբ է լուսավորել մեր հոգիները: Մահվանից հարություն է առել մեր Փրկիչը, մահաբեր գործիքից խաչը վերափոխվել է կենաց ծառի, մարդն ու տիեզերքը նորոգվել են կյանքի և հավերժության շնորհով:
Այսօր Քրիստոսով հարուցյալ նոր արարչություն է, նոր կյանքի ճանապարհ' պայծառացած կենարար լույսով, որ պարգևում է Փրկիչը. «Ես եմ աշխարհի լոյսը. ով Իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: Հարուցյալ մեր Տիրոջ այս խոսքերը հավիտենական ու նաև երկրային լուսավոր կյանք ունենալու աստվածային հրավեր են' ուղղված յուրաքանչյուր մարդու, քանզի Սուրբ Հարության շնորհները բաշխվում են բոլորին, նաև' նրանց, ովքեր դեռևս կանգնած չեն հավատքի ճանապարհին, ովքեր կյանքի փորձություններից սրտաբեկ' ընդվզում են Աստծո դեմ: Սուրբ Հարության շնորհները սփռվում են նաև այնտեղ, որտեղ պատերազմների և մոլեգնող ահաբեկչությունների մեջ դառնացած են մարդիկ, կարծրացած են սրտերը, որտեղ մարդիկ կրում են տառապանքների դաժան բեռը, որտեղ զոհվում են հրեշտականման մանուկներ' աղքատության, անտարբերության, ռազմական գործողությունների հետևանքով: Մարդկության կյանքն ալեկոծող բոլոր հակամարտությունների, հումանիտար, բնապահպանական աղետների, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, բոլոր հոգսերի ու մարտահրավերների վրա այսօր փայլում է Քրիստոսի Հարության խավարացիր լույսը: Հարության հավատքը, որ վերափոխել է պատմության ընթացքը, կրթել է հոգի ու միտք, կերտել մշակույթ, զարգացման առաջնորդել պետություններ, առաջադրել արդարության և իրավունքի համամարդկային չափանիշներ, մարդասիրական արժեքներ ու սկզբունքներ, այսօր էլ հրաշագործ զորությունն է, որին պիտի ապավինենք, որով պիտի նորոգվեն աշխարհն ու մարդկային հոգիները' նոր իրագործումներով, խաղաղությամբ, սիրով, բարիքով պայծառակերպելու մարդկության կյանքը: Այսօր չկան հասարակություններ, պետություններ առանց խնդիրների, կարիքների ու նեղությունների: Հասարակություններն ու պետությունները, սակայն, չեն կարող ունենալ առաջընթաց, անգամ դատապարտված են ոչնչացման, եթե չլինեն հոգևոր-բարոյական արժեքների վրա կյանքի հաստատման, առաջընթացի ու կատարելության առաջնորդող տեսիլքն ու նպատակները և դրանց նվիրյալ առաքյալները: Արդարև, մարդկության մեծ նվաճումները խիզախումներն են ազնիվ տեսլական ունեցող անհատների, ինչպես քրիստոնեության լույսի տարածողները եղան Քրիստոսի աշակերտները, ովքեր առ Աստված հզոր հավատքով, անձնազոհ հանձնառությամբ սկզբնավորեցին հարուցյալ կյանքի ուղիներն աշխարհում' ի սեր մարդու փրկության, երջանկության ու բարօրության: Ամեն ոք, ով հավատում է Աստծուն, ով սեր ունի արարչության ու մարդկանց հանդեպ, առաքյալ է և պիտի իրագործի իր առաքելությունը աներկբա գիտակցությամբ, որ Աստծո օրհնությունն է շնորհաց աղբյուրը, որն հեռացնում է կյանքի մռայլը, Աստծո զորակցությունը բազմապատկում է աշխատանքի արդյունքները, Աստծո մխիթարությունը փարատում է հուսահատությունն ու տխրությունը, Աստծո երկնային արդարությունն ամրապնդում է հիմքերը երկրային արդարության: Այս գիտակցության, այս ոգու հառնումով պիտի ամոքվեն ներկա աշխարհի վերքերը, սիրո և համերաշխության ուղիներում հաստատվեն երկրների ու հասարակությունների ընթացքը, կյանքը վերափոխվի հարության լույսով, որ պատգամն է մեր Տիրոջ և խորհուրդը' Քրիստոսի Հարության:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Փրկչի Հարության ավետիսն այսօր հրավեր է աշխարհասփյուռ մեր ժողովրդին հայրենական և ազգային մեր կյանքի դժվարությունների առջև չընկրկելու, այլ աներեր կամքով ջանքեր գործադրելու հայրենի մեր երկրի, մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի համար: Ժամանակի հողմերի մեջ որտե±ղ պիտի մնար մեր ժողովուրդը, եթե չզորանար Քրիստոսի Հարության շնորհներով, եթե չունենար Հայրենիքի, ազգի հանդեպ սերը և չկարողանար այն հենարան դարձնել նեղության ժամին և ուժ' ապրելու, ստեղծելու և վեր հառնելու: Մեր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները կարող ենք վճռել կյանքը վերափոխելու անվարան ձգտումով, քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ, ազնիվ, բարի ընթացքով, մեր հանձնառություններով, հայրենանվեր, ազգաշահ գործերով: Սուրբ Հարության տոնը մեզ բերում է քաջալերությունը հուսավառ ոգով կյանքի կոչելու այն ծրագրերը, որ յուրաքանչյուրը, Տիրոջը հետևելու կոչին արձագանքելով, կարող է իրագործել ընտանեկան, հասարակական, պետական և ազգային մեր կյանքի համար' անձնական շահը չտարբերելով երկրի ու ժողովրդի շահից: Մեր կոչման և պատասխանատվության մեջ հոգով ու նվիրումով ծառայենք, ձգտենք հաջողությունների ոչ միայն մեզ համար, այլև' միմյանց, հայրենական և ազգային մեր կյանքի առաջընթացի համար և, ինչպես պատվիրում է մեր Տերը, համարենք, որ արեցինք ընդամենը այն, ինչ պարտավոր էինք (Ղուկ. ԺԷ 10):
Հայրական Մեր խոսքն ենք ուղղում հատկապես երիտասարդ Մեր զավակներին ի Հայրենիս և ի Սփյուռս' հորդորելով լինել տերունապատվեր առաքելության կրողներ' երիտասարդության հրաշալի ներուժը հույսով ու հավատքով միախառնելով ազգային կյանքին: Մեր կյանքի դժվարությունների ու հրամայականների, մեր ժամանակների եսակենտրոն ու հոգեկործան անցողիկ ընթացքների և երևույթների, փորձության բոլոր հողմերի դիմաց ամուր պահեք երիտասարդական կենսահաստատ ոգին' անսասան կանգնած հավատքի վեմին, հիշելով խոսքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի. «Ես եմ աշխարհի լոյսը. ով Իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: Սիրելի երիտասարդ զավակներ Մեր, Դուք, որ անդրանիկ սերունդն եք մեր Հայրենիքի ազատ կյանքի, ձեր սրտերում իբրև ամենամեծ գանձ, կրեք ու պահպանեք Քրիստոսով ազատ, Քրիստոսով պայծառ հոգու լույսը: Ժողովուրդը, որ ունի Աստծո օրենքով կրթված որդիներ, ունի նաև իրական հույսեր, բարի հեռանկար: Դուք պիտի իրագործեք այդ հույսերը պետական, ազգային և եկեղեցական մեր կյանքի անդաստաններում, մեր Հայրենիքի սահմաններում, Սփյուռքում մեր մայրենիի և մշակույթի պահպանության դիրքերում, մեր երկիրը հզորացնելու, Արցախի ազատ ապրելու իրավունքը, մեր արդար դատը պաշտպանելու մարտադաշտերում և ձեր հոգու նվիրումով, հայրենական և ազգային կյանքում ձեր հանձնառություններով պիտի հյուսեք հաղթանակները մեր նորօրյա կյանքի:
Ներկայիս ազգային մեր կյանքի մտահոգություններից է շարունակում մնալ Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում ապրող մեր ժողովրդի զավակների դժվարին կացությունը: Վերջին շրջանում նոր տագնապ են հարուցել Քեսաբում Թուրքիայի աջակցությամբ ծայրահեղական զինյալների ծավալած ռազմական գործողությունները: Հայաբնակ շրջանի ավերումը և հայ բնակչության տարհանումը շարունակությունն է հայ ժողովրդի հանդեպ որդեգրած թուրքական նույն ոճրագործ քաղաքականության, որին պիտի կարողանանք դիմակայել պետական, եկեղեցական, ազգային մեր կառույցներով, միասնական ջանքերով պաշտպանելով մեր ժողովրդի իրավունքները:
Այսօր, սիրելիներ, երբ Քրիստոսի Հարության տոնի լույսն ու խանդավառությունը վերստին բաբախում են մեր սրտերում, առաքելական խոսքի համաձայն' հագած լույսի զրահը (Հռ. ԺԳ 12), իբրև Տիրոջ Հարությամբ ցնծացող, տրտմությունը, երկյուղն ու հուսահատությունը մերժող առաքյալներ, ելնենք վերափոխելու մեր և մեր հայրենյաց ու ժողովրդի կյանքը նոր իրագործումներով, գալիքի մեր պայծառ տեսիլքը լուսաշող իրականություն դարձնելու հաստատուն քայլերով:
Այս հավատով և մաղթանքով, Սուրբ Հարության ավետիսով ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին' Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին և մեր Եկեղեցու ողջ հոգևոր դասին, Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և Տիրախնամ նրանց հոտին: Տիրոջ պահպանությունն ենք հայցում իրենց և հանապազ զորակցությունը' տերունապատվեր առաքելության մեջ:
Քրիստոսի Հարության շնորհների հայցով Մեր ողջույնն ենք բերում պատարագի սրբազան արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին և Առաջին տիկնոջը: Մեր ողջույնն ու բարեմաղթանքներն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ողջ ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին։ Սուրբ Հարության բերկրալի ավետիսով Հայրական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր զավակներին:
Զատկական այս սուրբ և նվիրական օրը ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Հարության շնորհները զորացնեն ձեզ, սիրելի ժողովուրդ հայոց, ապրելու հույսով ու հավատքով և սիրով ու համերաշխությամբ կերտելու մեր կյանքի նոր բարի օրը:
Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի աշխարհը համայն, բարօր առաջընթաց շնորհի մեր Հայրենիքին, պայծառություն' մեր Սուրբ Եկեղեցուն և հավատավոր ազգիս հայոց' այսօր և միշտ բարեբանելու Սուրբ Հարությունը մեր Փրկչի.

Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

 

Հարություն Հարությունյան. ֆեյսբուք

դիտվել է 2968 անգամ
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan