Խարկովում ձերբակալվել «հակամայդանի» գաղափարախոս
Խարկովում ձերբակալվել է լրագրող, ռուսամետ ակտիվիստ, քաղաքագետ, Խարկովում «հակամայդանի» գաղափարախոս Կոնստանտին Դոլգովը: Նա ձերբակալվել է ապրիլի 19 - ին՝ շաբաթ օրը:
Interfax - ի հաղորդմամբ, ձերբակալության պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Դոլգովն իբր գրոհել է Խարկովի մարզային վարչակազմի շենքը:
Նույն աղբյուրիի հաղորդմամբ, Դոլգովը մեղադրվում է կանխամտածված հրդեհման մեջ: Նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում: