Բրազիլիայում ցուցարարները այրել են տարբեր տեսակի մեքենաներ
Ռիո դե Ժանեյրոյում՝ Բրազիլիայում, ցուցարարները սկսել են անկարգություններ իրականցնել: Այդ անկարգությունների արդյունքում ցուցարարները այրել են 5 ավտոբուս: Բացի ավտոբուսներից, ցուցարարները այրել են տարբեր մարդատար մեքենաներ և բեռնատարներ:
Բողոքի ցույցերի պատճառ է հանդիսացել 2 երիտասարդների սպանությունները: 17 և 21 տարեկան երկու երիտսարդները զոհվել են ուրբաթ և շաբաթ օրերին:
Նրանցից մեկը մոտոցիկլետով մխրճվել է ոստիկանական զրահապատ մեքենայի մեջ, իսկ մյուսը սպանվել էր ոստիկանների և հանցագործների հրաձգության ժամանակ արձակված պատահական գնդակից:
Երիտասարդների մահվան պատճառով երիտասարդների խումբը կառուցել է բարիկադներ և փակել քաղաքի մի քանի գլխավոր մայրուղիներ: