Իտալական Սիցիլիա կղզու և հարակից շրջանների ոստիկանության համատեղ ջանքերով կանխվել է սպանությունների շարք
Իտալական Սիցիլիա կղզու և հարակից շրջանների ոստիկանության համատեղ ջանքերով կանխվել է սպանությունների շարք: Ոստիկանները կալանքի տակ են վերցրել 8 մարդկանց, որոնք ենթադրաբար մաֆիոզներ են: Նրանց նպատակը եղել է այն, որ հակառակորդ խմբավորման մի քանի անդամների սպանեն՝ այդ կերպ լուծելով իրենց նախկին վրեժը:
Իտալիայի Պալերմո քաղաքում իրավիճակը սրվել էր դեռևս մարտ ամսին: Այդ ամենը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ «Պորտա Նուովա» ընտանիքի առաջնորդ Ջուզեպե դի Ջակոմոյին սպանել էին փողոցում: Սպանության պահին նրա կողքին կանգնած էր եղել 7 – ամյա տղան:
BBC – ի հաղորդմամբ, ոստիկանությունը հայտնաբերել է սպանվածի եղբոր' Ջովանիի զրույցներից մեկի ձայնագրությունը, որի ժամանակ նա իր ենթականերին կարգադրել է սպանել հակառակ խմբավորման գործիչներից մեկին: Ըստ Ջովաննիի հրահանգի, ենթակաները պետք է կրակեին զոհի գլխին մի քանի անգամ, իսկ այնուհետև վերջինիս մարմինը նետեին անդունդը, որից դուրս հանելը այլևս անհնար լիներ: