Այն, ինչ արեց իմ թիմը, պարզապես հիանալի էր. Կլոպ
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր մեկնաբանությունն է տվել Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում «Մայնցի» նկատմամբ 4:2 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ:
«Այն, ինչ արեց իմ թիմը, պարզապես հիանալի էր: Այսօր ոչինչ հենց այնպես չեղավ: Խաղի դժվարություններին գումարվեց արևային եղանակը, իսկ նման պայմանները հաճելի չեն ֆուտբոլիստների համար: Բայց իմ թիմը խաղաց ագրեսիվ, պահեց բարձր տեմպը: Դա ինձ մեծ հանգստություն բերեց: Բացի այդ' գոլերն էին գեղեցիկ և կարող էին ևս մի քանիսը լինել: Մնում է մնացած երեք խաղերում ինը միավոր վաստակել, և ամեն ինչ լավ կլինի»,-Կլոպի խոսքերը մեջբերել է «Բորուսսիայի» պաշտոնական կայքը:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://allsport.am/?l=am&p=31466/klop+ayn+inch+arec+im+timy+parzapes+hianali+er