Եգիպտոսում նախագահի թեկնածուն ստանալով «աստվածային նշան»՝ նախագահական ընտրություններում հանել է իր թեկնածությունը
Եգիպտացի իրավաբան Մուրթադա Մանսուրը հանել է նախագահական ընտրությունների իր թեկնածությունը՝ ստանալով «աստվածային նշան»:Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Մանսուրի խոսքով` իր երազում զինվորական համազգեստով երկու մարդ է տեսել:Այս ամենը նա նշան է համարել այն բանի, որ Եգիպտոսի նոր նախագահ է ընտրվելու գեներալ աս-Սիսին:Մանսուրն ասել է, որ տղամարդիկ նրան ասել են, թե իրենք տեղափոխվում ենք նոր Եգիպտոս:Նախագահական ընտրությունները Եգիպտոսում տեղի կունենան 2014թ. մայիսի 26-27-ը:
Նախկին Վարչապետ աս-Սիսին սիրված է Եգիպտոսի ժողովրդի կողմից և ֆավորիտ է համարվում նախագահական մրցավազքում: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն: