Ավտովթար՝ Սյունիքի մարզում. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց.Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում 26-ամյա Վահե Ղազարյանը իր վարած Վազ 21063 մակնիշի 52 ԼՕ 511 համարանիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի և Գ. Տաթևացու փողոցների խաչմերուկում բախվել է 25-ամյա Էրիկ Շալունցի վարած Զիլ 130 մակնիշի 33 ՍV 528 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21063-ի վարորդ Վ. Ղազարյանն ու նրա ուղևոր, 21-ամյա Արամ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մանրամասները` այստեղ: