Ուկրաինայի իշխանությունները հետաքրքրված են ուժեղ տեղական ինքնակառավարմամբ
Գերագույն Ռադայի կողմից նշանակված Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ իշխանությունները շահագրգռված են ուժեղ տեղական ինքնակառավարմամբ:
«Ես ուզում եմ փոխանցել Արևելքի բնակիչներին, որ իշխանությունները, ինչպես իրենք, շահագրգռված են տեղական ուժեղ կառավարմամաբ, բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրների ու հարցերի վերաբերյալ ինքնուրույնությամբ»,-ասել է Տուրչինովը՝ վերցնելով հայտարարությունը խորհրդարանի կայքից:
Տուրչինովի կարծիքով իշխանությունները ցանկանում են փոփոխել Սահմանադրությունը:
«Հուսով եմ՝ մինչև մայիսի վերջ, մենք կկարողանանք քվեարկել այդ Սահմանադրական փոփոխությունների համար առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ,-ավելացրել է Ալեքսանդր Տուրչինովը, գրում է ИТАР-ТАСС-ը: