Հարավային Սուդանում գրոհայինների հարձակման զոհ է դարձել ավելի քան 100 մարդ
Ավելի քան 100 մարդ Հարավային Սուդանում գրոհայինների կատարած հարձակման զոհ է դարձել: Այս մասին հայտնում է APA-ն` հղում անելով РИА Новости-իին:
Ինչպես փոխանցվում է` անհայտ անձիք հարձակում են կատարել, որի արդյունքում մահացել է 100 մարդ: Իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ են իրականացրել` հարձակում գործողներին չեզոքացնելու համար:
Հիշեցնենք, որ նմամատիպ հարձակում կատարվել էր նաև 2013 թվականի փետրվարին, երբ սպանվել էր 100 մարդ: