9-ամյա տղան 10.000 տարի առաջ սատկած մաստոդոնտի ատամ է գտել գետից
Վինձորցի 9-ամյա Ֆիլիպ Ստոլլը մաստոդոնտի ատամ է գտել, որը սատկել է ավելի քան 10 հազար տարի առաջ: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Ֆիլիպի խոսքով` տնից ոչ հեռու գտնվող գետում նա կպել է ինչ-որ սուր առարկայի: Տղան հանել է առարկան գետից և որոշել ցույց տալ այն իր մայրիկին:
«Մենք հասկացանք, որ այն ինչ-որ հսկան կենդանու ատամ է: Նկարեցինք և ուղարկեցինք Միչիգանի համալսարան՝՝փորձաքննության: Գիտնականներն անմիջապես հասկացել են, որ շագանակագույն 20սմ երկարությամբ, 6 շերտ ունեցող առարկան մաստոդոնտի ատամ է:
«Վստահ եմ, որ հիմա Ֆիլիպին տուն տանել չի լինի: Նա իր ամբողջ ժամանակը կանցկացնի պեղումների վրա»,-ասել է տղայի մայրը:
Մաստոդոնտները մամոնտների մերձավոր բարեկամներն են: Ի հայտ են եկել Աֆրիկայում՝ 35 մլն տարի առաջ: Հետագայում տարածվել են նաև Եվրոպայում Ասիայում, Ամերիկայում: Կենդանին ունի 2,5 մ. երկարություն, 4.5տ. քաշ, ապրում են 60 տարի: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: