Խոշոր հրդեհ Դաղստանում. այրվել է 10 տուն
Դաղստանում 10 տուն է այրվել հրդեհի ժամանակ, այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է Հյուսիսային Կովկասի տարածաշրջանային ԱԻՆ կենտրոնի ղեկավար Կանտեմիր Դավիդովը:
Հրդեհը տեղայնացվել է, սակայն թե քանի տուն է տուժել, պարզ կդառնա, երբ վերջնականապես հրդեհը մարվի:Տուժողների տվյալները հայտնի չեն:
«Կրակը հանգցնելու գործընթացը շարունակվում է: Հրդեհը մարելու բոլոր միջոցներն ու ուժերը բավարար են»,-ավելացրել է Դավիդովը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Դաղստանի բարձր լեռնային գյուղում հրդեհ էր բռնկվել, որից սկզբում այրվել էր 2 տուն, իսկ դրանից հետո կրակը տարածվել էր, և այրել ևս 8 տուն: