Նարեկ Մանասյանը փայլուն հաղթանակ տարավ Վրաստանը ներկայացնող մարզիկի նկատմամբ
Երեկ երեկոյան կայացած մենամարտերից հետո, որում մենք պարտություն կրեցինք, այսօր առավոտյան մեզ ուրախացրեց 81 կգ Նարեկ Մանասյանը, ով փայլուն հաղթանակ տարավ Վրաստանը ներկայացնող մարզիկի նկատմամբ: Շնորհավորում եմ Նարեկին, ցանկանում եմ, որ մնացած բոլոր մարտերն էլ անցկացնի նույն ոգով և ավարտի հաղթանակով:
Ի դեպ, երեկ կայացած 75 կգ Գևորգ Պետրոսյանի մենամարտի հետ կապված, ուզում եմ նշել, որ շատ անարդար դատավարություն եղավ: Գևորգն ամեն ինչ արեց հաղթելու համար, թերևս միայն նոկաուտ չարեց, և այդքանից հետո մրցավարները հաղթանակը շնորհեցին ադրբեջանցի մարզիկին:
Արթուր Գևորգյան ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=752997368067771&id=100000725441106&stream_ref=1