Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 17.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.12-ին, մարվել՝ 18.20-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 34 DT 486 պետհամարանիշի ավտոմեքենան: