Ժխտողականության 99 տարիները մեզ չեն կոտրել. Յուրա Մովսիսյան (լուսանկար)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն իր պաշտոնական կայքում տեղադրել է է Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցը խորհրդանշող մարզաշապիկի նկարը: Շապիկի վրա գրված է.
«Ժխտողականության 99 տարիները մեզ չեն կոտրել: 1915թ. ապրլի 24՝ երբեք չմոռանաք Հայոց ցեղապանությունը: Փրկե՛նք Քեսաբը»:
Կայքում նաև գրված է, որ սա շատ լավ միջոց է հանրությանն իրազեկելու Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին հայտնում է yuramovsisyan.com-ը: