Բելգիայում զոհերի թիվը հասել է 3-ի
Զոհերի թիվը բելգիական շրջանի Վիզեյ քաղաքում հասել է 3-ի, այս մասին հայտնում է ֆրանսիական մամուլը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուրբաթ օրը տղան, կնքամոր և ծանոթի ուղեկցությամբ վերադառնալիս է եղել սպորտ հրապարակից, երբ այդ պաահին մի տղամարդ դուրս է եկել մեքենայից ու կրակել տղային:
Տղան և ծանոթ տղամարդը տեղում մահացել են, իսկ կնոջը վնասվածքներով հոսպիտալացրել : Շաբաթ օրը կինը հիվանդանոցում նույնպես մահացել է:
Ըստ տեղի ոստիկանության տվյալների` հարձակվողները մի քանիսն են եղել, քանի որ նրանց վրա կրակել են մի քանի անգամ :
Կասկածյալները հետապնդվում են, գրում է РИА Новости-ն: