Մարկեսը մահացել է երիկամային անբավարարությունից և շնչառական հիվանդությունից. ԶԼՄ-ներ
Կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվան պատճառը եղել է երիկամային անբավարարությունը և դրան հետևած շնչառական հիվանդությունը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
«Գարսիա Մարկեսի մահվան պատճառը երիկամային անբավարարությունն էր և դրան հետևած շնչառական հիվանդությունը, որը հանգեցրել է կոլապսի»,- հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ երեկ` 87 տարեկան հասակում, մահացել է կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ, լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: